Գլխավոր էջ Գլխավոր Հադրութ քաղաքը մեր վերահսկողության տակ է․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութ քաղաքը մեր վերահսկողության տակ է․ Արծրուն Հովհաննիսյան

257
0

Արծրուն Հովհաննիսյանն այսօր, ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմը վաղ առավոտյան նորից սկսել է մարտական գործողությունները, նա հավելել է, որ Ադրբեջանը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները չի պահում։ Ինչ ինչ պատճառներով ապակայունացնում են իրավիճակը։

«Երեք, չորս ուղղություններով սկսել են մարտական գործողությունները, թուրքական օդուժի աջակցությամբ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցնում տարբեր հատվածներում։ Հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին մեկ հակագրոհիչ է հաջողվել խոցել։ Հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է զրահատեխնիկա, հրետանի, Հադրութում դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել է։ Հադրութ քաղաքը մեր վերահսկողության տակ է։ Գիշերային ժամերին մի փոքր հանդարտվում են և փորձում են զորքերի համալրում անել  ու նորից վերսկսում հարձակողական գործողությունները»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ