Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 13 592 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 13 592 նոր դեպք

323
0

Անցած մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 13 592 նոր դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը:

Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4395), ապա՝ Սանկտ Պետերբուրգին (538):

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 125 մահ, ապաքինվել է 3793 պացիենտ:

Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսի 1.312.310 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 22 722 մահվան ելք, 1 024 235 ապաքինում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ