Գլխավոր էջ Նորություններ Հայաստանի և Ադրբեջանի կայունությունը ՌԴ-ի առաջնահերթություններից են. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի կայունությունը ՌԴ-ի առաջնահերթություններից են. Զախարովա

317
0

Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօրվա իրավիճակի յուրահատկությունն այն է, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք, մեզ համար առաջնային առումով կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կայունությունը, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևորության են»,- ասել է Զախարովան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ