Գլխավոր էջ Գլխավոր Առաջնագծի «Սպիտակ զինվորները». փոքրիկ ակնթարթ առաջնագծից

Առաջնագծի «Սպիտակ զինվորները». փոքրիկ ակնթարթ առաջնագծից

2183
0

Արցախում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրվանից  հայ բժիշկները շտապեցին առաջնագիծ, վիրավոր եղբայրներին օգնելու ու երկրորդ կյանք պարգևելու համար: Գրեթե չկա մի հիվանդանոց, որտեղ աշխատող բժշկական անձնակազմը չմեկնի առաջնագիծ, ովքեր էլ մնացել են այստեղ՝ հիվանդանոցի «առաջնագծում», օր ու գիշեր պայքարում են վիրավորների կյանքի համար, վերքերին «դարման լինում»: Այս ընթացքում հայ բժիշկները ստացան «Սպիտակ զինվոր» անունը: Այս տարին գերծանրաբեռնված էր հայ բժիշկների համար, մի կողմից կորոնավիրուսի համավարակի հասցրած «հարվածները», մյուս կողմից էլ թշնամու՝ թույլ չեն տալիս բժիշկներին գեթ մեկ վայրկյան ազատ մնալ:

Առաջնագծում են մեր տղաները, առաջնագծում են մեր «սպիտակխալաթավորները», մեկ բռունցք դարձած, ազգս պայքարում է ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:

Այս ամենում լուսավոր ու գունեղ ակնթարթները շատ են: Առաջնագծում գտնվող մեր բժիշկները բավականին ամուր են կանգնած իրենց «պոստերին», կան բժիշկներ էլ, որ զինվորագրվել են ու կենաց մահու պայքար են մղում թշնամու դիմաց:

Բժիշկ Անի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա ևս Արցախում է ու պատերազմի առաջին իսկ օրերից օգնություն է ցուցաբերում վիրավորներին: Նա բժիշկ Սարգիս Ավագյանի հետ, ով Medmedia.am կայքի տնօրենն է, այս պահին էլ այնտեղ է, որտեղ ամենից շատն ունեն իրենց կարիքը: Անի Սարգսյանը բավականին հուզիչ գրառում է կատարել, նշելով, որ «ինչքան պետք լինի» կմնա Արցախում:

«Մի զինվորի կյանքի համար պայքարելով, մոռանում ես քո կյանքի մասին ու էդ հողը, ջուրը, որի համար անձնվեր պայքարում են տղերքը, դառնումա ամենակարևորը, որ պիտի պահես կյանքի գնով»,-նշել է նորաթուխ բժկուհին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իրականում պատերազմի ամբողջ ընթացքում եղել եմ Արցախում (հիմա էլ ու ինչքան պետքա կմնամ), իմ համար կյանքիցս շատ ավելի թանկ ու կարևոր մարդու հետ`

Վախ կա, բայց էդ ոչ մի բանա մեր արածի, իմ համար սուրբ ու վեհ առաքելության հանդեպ։Մի զինվորի կյանքի համար պայքարելով, մոռանում ես քո կյանքի մասին ու էդ հողը, ջուրը, որի համար անձնվեր պայքարում են տղերքը, դառնումա ամենակարևորը, որ պիտի պահես կյանքի գնով։ Իրականում հպարտ եմ իմ արած քայլի համար։ Դժվարությունները շատ են, կհասկանա են մարդը, ով 18 ժամ ճանապարհա գնում-գալիս մի վիրավոր տեղ հասցնելու համար, ով ամբողջ ճանապարհին պայքարումա այդ կյանքի համար։ Ամբողջ ճանապարհին ռումբերի տակով, բայց բարեհաջող գնալ գալուց հասկանում ես, որ Աստված քեզ շատա սիրում, որ քեզ պահումա են մայրերի ու հավատացյալ ժողովրդի սուրբ աղոթքները, ովքեր քեզ հետ պատերազմում են գիշեր ու ցերեկ, աղոթելով որ անփորձանք լինես։

Շնորհակալ եմ…

Խոնարհվում եմ…

Ամեն ինչ մոռանում ենք, երբ Արգիշտը ներսա մտնում շատ համարձակ ու հպարտ ասում` պատրաստվեք գնում ենք առաջնագիծ վիրավոր բերելու կամ վիրահատելու։

Անփոխարինելիա են ուրախությունը, երբ զինվորին բարեհաջող հասցնում ես, երբ գիտես 5% ապրելու հավանականություն կար ու մի հատ էլ հաջորդ օրը մտնում տեսնում ես լավա, քեզ ճանաչում ու ժպտումա…

Զգացմունքները ու ապրումները լրիվ ուրիշ են»

#ՍՊԻՏԱԿԶԻՆՎՈՐ»

Ս. Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ