Գլխավոր էջ Գլխավոր ՌԴ և  Իրանի նախագահները հեռախոսազրույցում անդրադարձել են նաև ԼՂ իրավիճակին

ՌԴ և  Իրանի նախագահները հեռախոսազրույցում անդրադարձել են նաև ԼՂ իրավիճակին

340
0

Իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Արմենպրեսի փոխանցմամբ` Կրեմլը տեղեկացրել է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանակվել տեսակետներով:

«Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքներով ձեռք վերված պայմանավորվածություններին՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ