Գլխավոր էջ Նորություններ Երբ կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն դառնա, այն կդադարեն նկատել

Երբ կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն դառնա, այն կդադարեն նկատել

311
0

Երբ կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն դառնա, այն կդադարեն նկատել, քանի որ բնակչության մեծ մասն արդեն իմունիտետ կունենա, կարծում է Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, արեւադարձային եւ տրանսմիսային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ-ի թղթակից անդամ Ալեքսանդր Լուկաշեւը:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում COVID-19 դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է ռեկորդային 12 126-ով` կազմելով 1 272 238 դեպք: Դա ավելի բարձր է գարնանային շրջանի առավելագույնից:

«Երբ մեծ իմունային շերտ ունենանք, այո, կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն կդառնա, սակայն մենք կդադարենք այն նկատել: Այսինքն` այդ սեզոնայնությունը, դրանում ոչ մի վատ կամ սարսափելի բան չկա, քանի որ երբ մարդկանց մեծ մասը պաշտպանված լինի կորոնավիրուսից, այդ բռնկումներն արդեն շատ ավելի փոքր մասշտաբներ եւ շատ ավելի քիչ բժշկական նշանակություն կունենան»,- ասել է Լուկաշեւը «ՌԻԱ Նովոստի»-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ