Գլխավոր էջ Նորություններ ԱԺ-ում արտահերթ նիստ է․ քննարկվում է 2 նախագիծ

ԱԺ-ում արտահերթ նիստ է․ քննարկվում է 2 նախագիծ

281
0

Այսօր՝ հոկտեմբորի 9-ինԱզգային Ժողովում արտահերթ նիտ էր գումարվել; Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ։ Օրակարգում երկու հարց էր, որը ներկայացրեց  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է հոկտեմբերի 9-ին գուրմարել  արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է երկու հարց։  Ինչպես գիտեք կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Հայաստանի հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին 15․86 N-ի որոշմամբ ՀՀ-ի տարածքում հայտարարվել է ռազմական դրություն, սահմանվել են ռազմական դրության ժամաակ կիրառվող միջոցառումները, ռազմական դրություն իրավական միջոցներն ապահովող ռեժիմներն ու մարմիները։ Ռազմական դրության վերլուծությունից սակայն բխում է, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումների և սահմանափսկումների խաղտման համար պատասխանատվության միջոցներ ոչ բոլոր դեպքերում են նախատեսված, մինչդեռ նման միջոցների նախատեսումը անհրաժեշտ է, քանի որ դրանց կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել ռազմական դրության իրավական ռեժիմի արդյունավետ պահպանությունը» ։

Օրակարգի երկրորդ հարցի մասով Բադասյանը նշեց հետևյալը՝  կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Հայաստանի հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելուև մասին 15․86 N-ի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի, սպայական, ենթասպայական և շարքային  կազմի միջը մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ, ինչպես նաև պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել աշխատանքային օրենսգրքում, ուղղված ռազմական դրություն հայտարարվելու հանգամանքով պայմանավորված աշխատանքային հարաբերություններում առաջացող մի շարք հարցերի կարգավորմանն ու առավել հստակեցմանը, ինչպես նաև հայրենիքի առջև իրնեց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելուն։

Ըստ Բադասյանի նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ սահմանել զինվորական հաշվառմամաբ պարտականություններ կատարելու, վարժական հավաքների,զինվորական վարժանքների, զորավարժություններին մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում աշխատողի աշխատատեղի պահպանման և ստաժի հաշվարկաման երաշխիքը, ինչպես նաև  աշխատանքի վարձատրության հավելյալ հնարավորություն նախատեսել։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ