Գլխավոր էջ Նորություններ Թուրքական լիրան արժեզրկվում է

Թուրքական լիրան արժեզրկվում է

245
0

Թուրքական լիրայի փոխարժեքըռեկորդային արժեզրկում է ունեցել ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչը տեղի է ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ռիսկերի մեծացման ֆոնին:

Լիրայի փոխարժեքը նվազել է 0.9%-ով՝ մինչև 7.8692-ի հասնելով ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ: Այս տարվա կորուստները հասել են 24%-ի:

Նախօրեին հաղորդվել էր, որ Թուրքիայի դոլարային պարտատոմսերի գինը չորեքշաբթի նվազել է ավելի քան մեկ ցենտով, մինչդեռ  երկրի սուվերեն պարտքի ապահովագրման ռիսկերի գինն աճել է, ինչը պայմանավորված է ԼՂ շուրջ ծավալվող ռազմական գործողություններով:

Tradeweb-ի տվյալները փաստում են, որ սա ավելի քան երկու շաբաթվա ընթացքում օրվա կտրվածքով խոշորագույն անկման դեպքն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ