Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Դուխով կեպկի տակի դատարկ գլխին ինչի՞ն է պետք բժիշկն ու հիվանդանոցը

Դուխով կեպկի տակի դատարկ գլխին ինչի՞ն է պետք բժիշկն ու հիվանդանոցը

806
0

«Էս ի՞նչ հետաքրքիր ուդմուրտական տրամաբանություն է։Դպրոցում զենք չկա՝ զինպատրաստություն առարկան հանեք,Օքսֆորդում անգլերենով են դասավանդում՝ ինստիտուտներից մայրենին հանեք, Մարալիկում գինեկոլոգի պակաս կա՝ ծննդատունը փակեք, Հայաստանում  «շուտով տուբերկուլոզը վերանալու է»- տուբդիսպանսերները փակեք։ Ժողովու՛րդ, մենակ ի՞նձ ա թվում, որ մի բան էն չի։ Հիմա,որ վաղը դպրոցում գլոբուս չլինի՝ աշխարհագրության դասերն էլ ծրագրից պիտի հանե՞ն։Բայց զարմանալի կերպով հակահեղափոխական ու ոչ պրոֆեսիոնալ կադրերի պարագայում գործում է ո՛չ թե հանելու,կրճատելու, փակելու,այլ ուղիղ հակառակը՝ պարգևատրելու տարբերակը։Էսքանը։

Հգ.ծխելը թարգեք, պատվաստվեք, դուխով կեպկի տակի դատարկ գլխի ինչի՞ն է պետք բժիշկն ու հիվանդանոցը»։

Արտակ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ