Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանն անձնական շահ ունի՞ Մարալիկի ծննդատան փակումից

Արսեն Թորոսյանն անձնական շահ ունի՞ Մարալիկի ծննդատան փակումից

4321
0

Մարալիկի ծննդատան փակման մեջ ներկայիս իշխանությունը կամ ոլորտի ներկայիս ղեկավարությունը ունի բիզնեսշահ:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում  ասաց բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ոչ վաղ անցյալում մի տեսանյութ էր հրապարակվել, որում ասվում էր, թե Գյումրիում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի ա է տեղադրվել: Եվ սա նորից  կապվել է  նախարարի անձի հետ, նրա բիզնեսշահին: Եվ նա չի բացառում, որ Մարալիկի ծննդատան դեպքում նույնպես կա նման պայմանավորվածություն:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կապ կա շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի՝  Գյումրիում  ծննդատան կառուցման ֆինսավորման և մնացած ծննդատների փակման մեջ, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց.

«Արդյունավետ կառավարումը որոշ չափով օպտիմիզացիա նախատեսում է, բայց դա լինում է ոչ թե բժիշկների հաշվին, բժիշկներին աշխատանքից ազատելու հաշվին, ինչը կլինի Մարալիկի դեպքում, այլ պետության հաշվին: Հետևաբար աշխատանքից զրկված մասնագետները, պետք է ապահովվեն նոր աշխատանքով, իսկ նոր կառուցվող ծննդատան մասին խոսում էին դեռ անցած տարի, բայց դրա կառուցումը դեռ չի էլ սկսել: Ես չեմ հետևում ո՛չ  նրան, ո՛չ էլ նրա գործունեությանը. Ինձ համար առաջնային է ոլորտային գործունեությունը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ