Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան սկսում է ավելի մեծ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման...

Թուրքիան սկսում է ավելի մեծ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման հարցում. Репортер

362
0

Репортер-ը գրում է , թե Թուրքիան սկսում է ավելի մեծ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով Անկարան պետք է պարտադիր մասնակցի Հարավային Կովկասում հետագա խաղաղ գործընթացին: Սակայն արդյո՞ք դա ձեռնտու է Ռուսաստանին: Ադրբեջանն առաջարկում է դուրս բերել հայկական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքից, ինչն անընդունելի է Երևանի համար»,-գրված է հոդվածում:

«ԼՂ-ում ռազմական գործողությունների հետագա զարգացման դեպքում այնտեղից հնարավոր է փախստականների նոր հոսք դեպի հայկական տարածք, ինչը դաշնակից Ռուսաստանի համար կարող է մարդասիրական աղետ դառնալ: Եթե նունիսկ Երևանը համաձայնի ռուս խաղաղապահների մուտքին հակամարտության գոտի, Բաքուն, աջակցելով Անկարային, կառաջարկի նաև թուրքական կապույտ սաղավարտների ներկայությունը»,- նշել է պահեստային գնդապետ, ռազմական փորձագետ Շամիլ Գարևը:

«Իր ազդեցության տարածքներն ընդլայնող Թուրքիան ձգտում է նոր Օսմանական կայսրություն կառուցել, և եթե թուրքերը մասնակցեն ԼՂ հարցով բանակցություններին, դա կդառնա ևս մեկ հիմնաքար այդ կայսրության համար»,-նշված է հոդվածում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ