Գլխավոր էջ Նորություններ «Նոր Տուն» խանութների ցանցը «Հայաստան» հիմնադրամին է փոխանցել 200 հազար դոլար

«Նոր Տուն» խանութների ցանցը «Հայաստան» հիմնադրամին է փոխանցել 200 հազար դոլար

426
0

Մամլո Հաղորդագրություն

Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ «Նոր Տուն» խանութների ցանցը (Բարսիս ՍՊԸ) միացել է մեր ընդհանուր Հաղթանակի համար կազմակերպված համընդհանուր դրամահավաքին ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել $200.000 (ԱՄՆ դոլար)։

Բացի այդ, Ընկերության առաքման 15 բեռնատարները դրվել են ՊՆ տրամադրության տակ։ Ճակատ է ուղարկվել նաև մեծ քանակությամբ մթերք, ծխախոտ ու դեղորայք։

Հպարտ ենք նաև մեր կոլեկտիվով․ ունենք զինվորագրվածներ ու կամավորներ, որոնք այս պահին պաշտպանում են մեր սահմանները, իսկ աշխատանքային տեղերում գտնվող անձնակազմը նախաձեռնել է դրամահավաք, հագուստի ու դեղորայքի, ծխախոտի ու քաղցրավենիքի հավաքագրում ու փոխադրում առաջնագծի մեր մարտիկներին ու ճակատից Երևան տեղափոխված խաղաղ բնակչությանը։

Հպարտ ենք ու ոգևորված՝ տեսնելով մեր ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը, հաղթանակի կամքն ու խիզախությունը։
Վստահ ենք՝ Հաղթանակը շատ մոտ է։ Իսկ մինչ այդ ու դրանից հետո դեռ անելիք ունենք։ Պիտի հաղթենք ու շենացնենք մեր
Հայրենիքը։

Աստված պահապան մեր Բանակին ու մեր Ազգին։
#հաղթելուենք

Հարգանքներով՝
ՆՈՐ ՏՈւՆ թիմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ