Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ը մտահոգված է, որ Թուրքիան կարող է C-400 զենիթահրթիռային համակարգեր կիրառել

ԱՄՆ-ը մտահոգված է, որ Թուրքիան կարող է C-400 զենիթահրթիռային համակարգեր կիրառել

698
0

ՏԱՍՍ գործակալությանը Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները տեղյակ են և խորապես մտահոգված են տեղեկություններով առ այն, որ  Թուրքիան կարող է մոտակա ժամանակահատվածում սևծովյան ափին փորձարկել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր:

«Ի պատասխան C-400-ի ձեռքբերման՝ մեր կողմից F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության դադարեցումը ցույց է տալիս լրջությունը, որով վարչակազմը մոտենում է այս հարցին: Մենք շարունակում ենք ամենաբարձր մակարդակով ընդգծել, որ այդ գնումը կարևորագույն խոչընդոտ է երկկողմ հարաբերություններում և ՆԱՏՕ-ի ներսում, ինչպես նաև առկա է հավանական պատժամիջոցների ռիսկը՝ CAATSA «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու» մասին օրենքի շրջանակում»,- նշել է պաշտոնյան:

Ըստ պաշտոնյայի, իրենք վստահ են, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հասկանում են ԱՄՆ-ի դիրքորոշումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ