Գլխավոր էջ Նորություններ Դռան փականից կախված հայտնաբերված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Դռան փականից կախված հայտնաբերված 10-ամյա տղան գիտակցության է եկել

905
0

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն:

Այս մասին տեղեկացնում  է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա:

Նշենք, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:

Երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ