Գլխավոր էջ Գլխավոր Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն Սինջարում 2014թ-ի եզդիների ցեղասպանության դիմաց. եզդի պատգամավոր

Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն Սինջարում 2014թ-ի եզդիների ցեղասպանության դիմաց. եզդի պատգամավոր

460
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարությունների ժամին շեշտեց, որ երբեք չի կարելի եզդիներին քրդերի հետ շփոթել.

«Մենք՝ եզդիներս, մեր լուրջ մասնակցությունն ունենք այս պրոցեսում և չենք հրաժարվում, չենք էլ հրաժարվելու։ Ուզում եմ նաև դիմել Ադրբեջան հորջորջվող տարածքում բնակվող բնիկներին՝ թալիշներին, որ իրենց պատմական հայրենիքում իրենք պետք է իրենց պետականությունը ստեղծեն։ Մենք աջակցում ենք նրանց։ Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում, և իրավունք ունեք ինքնորոշվելու։ Այդ հարցում մենք՝ եզդիներս էլ մեր ռեսուրսները տրամադրում ենք։ Ի տարբերություն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, որոնք հենց բնիկներ են, մենք՝ եզդիներս, Հայաստանում մեզ լիիրավ քաղաքացիներ ենք զգում, և շարունակում ենք կողք- կողքի լայն ու նեղ օրերի ճանապարհ անցնել: Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակցող ահաբեկիչների դեմ այս պահին հարավային ուղղությամբ մարտնչում է հենց եզդիական ջոկատը։ Այդ սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն՝ Սինջարում 2014թ-ի եզդիների ցեղասպանության դիմաց, ու այդ պարտքը մարտի դաշտում տալու են»,- ասաց պատգամավորը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ