Գլխավոր էջ Նորություններ Արման Աբովյանը ԱԺ էր բերել հրթիռից մի բեկոր

Արման Աբովյանը ԱԺ էր բերել հրթիռից մի բեկոր

388
0

Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը  ԱԺ դահլիճ էր բերել այն բեկորը, որը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում:

«Սա այն հրթիռների մի մասն է, որով այսօր գնդակոծվում է Ստեփանակերտը, Արցախի խաղաղ բնակավայրերը:  Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ կիրառվում է խաղաղ բնակիչների նկատմամբ: Այդ կասետային հրթիռները արգելված են բոլոր միջազգային կոնֆենցիաներով, օրենքներով»,-հավելեց Աբովյանը:

Վերջինիս գնահատականներով՝  ցանկացած պետություն, որը կիրառում է այս զենքը, կամ յուրաքանչյուր զինատեսակ խաղաղ  բնակչության նկատմամբ, հանցագործ է:

« Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը, սա այն ուղեգիրն է, որը պետք է բացվի այդ երկու հանցագործների առաջ Հաագայի տրիբունալի դռները, և ես չեմ կասկածում, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը կստանան արժանի պատիժ»,-ասաց նա:

« Ես համոզված եմ, որ  միջազգային գործընկերները հասկանում են, որ եթե տեռորիստ Ալիևի, Էրդողանի ձեռքերը չկտրվեն, ապա իրենց թեթև ձեռքով այդ տեռորիստները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և այդպես շարունակ»,-նշեց նա:

Ս. Ա.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ