Գլխավոր էջ Գլխավոր Զարուհի Բաթոյանն Իրանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և ավերածությունների...

Զարուհի Բաթոյանն Իրանի դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին

356
0

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների մասին:

Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրները:

Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, եւ կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաեւ անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը:

Կողմերը քննարկել են նաեւ աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման հնարավորությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ