Գլխավոր էջ Նորություններ Մշակույթի գործիչները քաջալերում են հայոց բանակին

Մշակույթի գործիչները քաջալերում են հայոց բանակին

430
0

«Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը կարծում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում մեր զինվորները բացառիկ խիզախություն են դրսևորում՝ ոգևորելով բոլորիս:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասացին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Գուսան Հայկազունն ընդգծեց, որ ավելի քան երեսուն տարի իր երգերն են ոգևորել, ուժ տվել զինվորներին, բայց այսօր ինքն է ուժ ստանում զինվորների կռվելու պատրաստակամությունից:

«Անգամ երեսուն տարի առաջ այդքան մեծ ոգևորություն չեմ տեսել ո՛չ թիկունքում, ո՛չ բանակում: Մենք անպայման հաղթելու ենք. արդեն հաղթում ենք: Մեր հաղթանակով ջարդելու ենք Թուրքիայի ողնաշարը և Թուրքիան պարտվելու է հենց այս պատերազմում»,-ասաց նա:

Հեքեքյանն էլ  նշեց, որ ինքը նույնպես շատ ոգևորված է, քանի որ ականատես ենք լինում մեր տղաների քաջագործություններին և սխրանքներին, որոնք հիացմունքի, խոնարհումի են արժանի:

«Իհարկե՛, կոտրելու ենք Ադրբեջանի ողնաշարը: Կասկած չկա՝ հաղթում ենք և հաղթելու ենք»,-շեշտեց նա:

Ըստ Հեքեքյանի՝ արժանի լինելով մեր զինվորներին ու բանակին՝ պետք է մտածենք, թե ինչ չենք արել 30 տարվա ընթացքում, ինչու չենք արել և արագ լրացնենք բացթողումները: «Մենք բաց ենք թողել մեր հայրենասիրական դաստիարակությունը բոլոր կրթական հաստատություններում՝ սկսած մանկապարտեզից: Եթե հիշենք, թե ինչպես ենք կրթել մեր երիտասարդներին. խոնարհվում եմ մեր ծնողների առաջ, որ նման զինվորներ ունենք: Կարծում եմ՝ բոլոր դպրոցներում  պետք է  հերոսացած տղաների անուններով դասարաններ լինեն»,-ասաց Հեքեքյանը:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարի համոզմամբ՝ պետք է արդեն մտածել մեր քաղաքացիների անվտանգության մասին, հզորացնել երկիրը՝ օտարներից կախված չլինելու համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ոչ մեկի վրա պետք չէ հույս դնել, պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, մշակույթը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ