Գլխավոր էջ Նորություններ Պուտինն առայժմ շփումներ չի ունենա թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ

Պուտինն առայժմ շփումներ չի ունենա թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ

641
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ ունենալ թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նրանց հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եթե դա անհրաժեշտություն համարվի, որևէ կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման պաշտոնակիցների հետ», – լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է այդ բանակցությունները տեղի ունենան հաջորդ շաբաթ, Կրեմլի խոսնակն արձագանքել է․ – «Առայժմ նման հստակ պլաններ չկան, բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է, Ղարաբաղում այդ պատերազմում իրավիճակն արագ է զարգանում, այդ իսկ պատճառով այստեղ դժվար է գուշակություն անել»,-հավելել է նա:

«Կախված հանգամանքների զարգացումից՝ կձևավորվի նաև երկխոսության կարիք», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ