Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 10-ամյա երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Գեղարքունիքի մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 10-ամյա երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

1110
0

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ:

Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: Ինչպես հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվության բաժինը, երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ