Գլխավոր էջ Նորություններ Կոչ է անում Էրդողանի ու Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Կոչ է անում Էրդողանի ու Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

434
0

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և ԱՄՆ Կոնգրեսին՝ պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրանց բարձրաստիճան զինվորականներին՝ Հայաստանում և Արցախում խաղաղ բնակիչների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար:

«Նախագահ Թրամփը Կոնգրեսի երկու կուսակցությունների աջակցությամբ պետք է անմիջապես ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին հանձնարարի պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի դեմ, որոնք երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են Հայաստանում և Արցախում խաղաղ բնակչությանն ուղղված կանխամտածված անակնկալ հարձակման և շարունակական գրոհի համար: Մենք դիմում ենք Ֆինանսների նախարարությանը, որպեսզի արագ միջոցներ ձեռնարկի Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի դեմ այս պատժամիջոցները կիրառելու համար: Նրանք երկուսն էլ ռազմական հանցագործներ են, և ԱՄՆ Կառավարությունը պետք է նրանց հետ այդպես վարվի», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Հայ դատի հանձնախումբն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցների ենթարկելու նպատակով ստորագրահավաք է սկսել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ