Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում. ՀՀ ՊՆ

ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում. ՀՀ ՊՆ

366
0

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական զինուժը հարվածել է Գյանջայի ռազմական օդանավակայանին։

Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ