Գլխավոր էջ Գլխավոր Իրանն անընդունելի է համարում իր տարածքի գնդակոծումը ղարաբաղյան հակամարտության կողմերի կողմից

Իրանն անընդունելի է համարում իր տարածքի գնդակոծումը ղարաբաղյան հակամարտության կողմերի կողմից

406
0

Թեհրանն անընդունելի է համարում ցանկացած հարձակում իր տարածքի ուղղությամբ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում հակամարտության կողմերի կողմից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

«Մենք հայտարարում ենք, որ հակամարտության կողմերի ցանկացած տեսակի հարձակում մեր տարածքի ուղղությամբ անընդունելի է, եւ մենք լուրջ նախազգուշացում ենք անում, որպեսզի բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս կապակցությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Խաթիբզադեն հավելել է, որ «պետք է դադարեցնել բախումները եւ իրական երկխոսություն սկսել: Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել` այդ նպատակներին հասնելու համար»:

Հինգշաբթի իրանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներից մեկի կողմից արձակված մի քանի արկ սխալմամբ հարվածել է Արեւելյան Ադրբեջան նահանգի իրանական գյուղին: Արդյունքում վնասվել էր մի քանի տուն, վիրավորվել էր գյուղում բնակվող երեխան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ