Գլխավոր էջ Նորություններ Սիրիահայերը հայտնում են, որ պատրաստ են գալ Արցախ ու պայքարել

Սիրիահայերը հայտնում են, որ պատրաստ են գալ Արցախ ու պայքարել

455
0

Սիրիայում դաշնային լրատվական գործակալության թղթակիցն այցելել է Լաթաքիայի Կիդոն թաղամաս և խոսել տեղի՝ ազգությամբ հայ բնակիչների հետ:

«Մենք` Սիրիայում ապրող հայերս, գիտենք, թե ինչպես է տառապել սիրիացի ժողովուրդը և սրտանց կարեկցում ենք նրան: Այդ պատճառով շատ հայ տղաներ զոհվեցին ահաբեկիչների հետ մարտերում` կանգնելով սիրիացի զինվորների հետ նույն շարքերում, և հիմա նրանք Իդլիբից իրենց վարձկաններին ուղարկում են Հայաստանի հետ կռվելու, ինչպես դա եղավ Լիբիայում: Սիրիան, ինչպես և մենք բոլորս, այժմ ծանր իրավիճակում ենք: Բայց տեղի հայերը պատրաստ են և կարող են ամբողջ ուժով օգնել Ղարաբաղում գտնվող իրենց եղբայրներին` փողով, զինվորով, բարոյական աջակցությամբ։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես պատրաստ եմ ուղարկել իմ երեք որդիներին` պաշտպանելու Արցախն անկոչ եկվորներից»,- ասել է սիրիահայ Մուսա Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ