Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, ընդ որում պատերազմի պայմաններում....

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, ընդ որում պատերազմի պայմաններում. Կարեն Վրթանեսյան

560
0

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պատերազմի պայմաններում հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«327, 458, 491, 532… Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։

Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։

Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են պետք և այդպես կարող է դեռ շաբաթներ շարունակվել։

Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։

Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։ Այսպես եթե շարունակվի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդ որում պատերազմի պայմաններում։

Հավատում եք, չեք հավատում, կարևոր չէ հիմա, կարո՞ղ եք գոնե մի քանի շաբաթ այդ կանոններին հետևել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ