Գլխավոր էջ Նորություններ Մեր ազգն է կործանվում, ո՞նց կարող է տիկին Մարգարիտան հանգիստ նստի. Մարգարիտա...

Մեր ազգն է կործանվում, ո՞նց կարող է տիկին Մարգարիտան հանգիստ նստի. Մարգարիտա Խաչատրյան

396
0

«Բաժանվել ենք խմբերի, մասնակցում ենք հուղարկավորությունների, ինչ ձեռներս գալիս է, ուղարկում ենք զորամասեր»։ Այս մասին hraparak.am- ի հետ զրույցում ասաց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն՝ անդրադառնալով իր ՀԿ-ի գործունեությանն այս օրերին։

Նրա խոսքով՝ ՀԿ-ի տղամարդիկ գնացել են դիրքեր․ «Մենք շուրջօրյա աշխատում ենք, մեզանից ոչ մեկին օֆիսում չեք տեսնի։  Հիմա էլ լեյտենանտի թաղումից եկել եմ, գնում եմ Մերձավան թաղման»։

-Ձեր ՀԿ-ի՞ց են։

-Ճանաչելը կապ չունի, սաղ զորքն էլ հայ ազգն է։ Ծանոթ-անծանոթ չեմ ջոկում։ Այս լեյտենանտը Մատաղիսի լեյտենանտ էր։ Ինքը զոհվել է սեպտեմբերի 27-ին, երեկ նոր ճանաչել ենք դիակը։ Մինուճար տղա էր, ո՞նց կարելի է այդ մամայի կողքին չկանգնել։

-Ծնողները Ձեզ դիմո՞ւմ են իրենց երեխայի մասին տեղեկություն ունենալու համար։

-Այո, աշխատում ենք մենք, աշխատում ենք զորամասի հետ, որ հրամանատարը հասանելի է լինում, ճշտում ենք, օժանդակում ենք, հեռախոսային կապը, լրիվ աշխատում է։ Մեր ազգն է կործանվում, ո՞նց կարող է տիկին Մարգարիտան հանգիստ նստի։

-Ընդհանուր դրությունն ինչպե՞ս եք գնահատում։

-Ես չէի ուզի որեւցիե մամա իմ կողքին ավելանա։ Հայրենիքը մեկն է, հայրենիքի պաշտպանության համար զոհվածի մահը ավելի պատվով է, քան անթասիբ մահը։ Իմ երեխեքը, մատղաշ էրեխեքն իրենց կյանքը տալիս են հանուն հայրենիքի։

-Տիկին Խաչատրյան, կարծիք կա, որ սա այնպիսի պատերազմ է, որը չի եղել անգամ 90-ականներին։

-Այո, մենք 90-ականներին ունեցել ենք, բայց այսպիսի ռմբակոծություններ չեն եղել։ Էլի մեր մատղաշ էրեխեքն իրենց կյանքի գնով պահում են մեր հայրենիքը։ Հուսով եմ՝ կհաղթենք, Աստծուն աղաչում եմ, որ կորուստներ չունենանք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ