Գլխավոր էջ Medmedia TV Մեր տղաներն աչքիս առաջ մեծ հաջողություններ գրանցեցին․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր տղաներն աչքիս առաջ մեծ հաջողություններ գրանցեցին․ Արծրուն Հովհաննիսյան

967
0

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ քիչ առաջ եղել է առաջնագծում։

«Զորքերը հերոսական պայքար են մղում, հերոսական մարտեր են վարում։ Այն հատվածում որտեղ ես եմ եղել ակտիվ ցամաքային հետևակային մարտեր չեն, բայց կիրառվում է ծանր տեխնիկա, զրահատեխնիկա, հատկապես կիրառվում է հրետանի»,-նշեց նա։

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ հակառակորդը փորձել է տանկ կիրառել․«Օդուժ է կիրառվում, ԱԹՍ-ներ և մեր տղաները աչքիս առաջ մեծ հաջողություններ գրանցեցին։ Մեր հրետանին, ինչպես միշտ փայլում էր։ Ամեն ինչ կարգին է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ