Գլխավոր էջ Medmedia TV Հարվածը բառիս բուն իմաստով Ստեփանակերտ քաղաքի վրա էր․ Արծրուն Հովհաննիսյան

Հարվածը բառիս բուն իմաստով Ստեփանակերտ քաղաքի վրա էր․ Արծրուն Հովհաննիսյան

761
0

«Իմ աչքի առաջ առնվազն հարված է Հադրութ քաղաքին, շատ մեծ հավանականությամբ ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կայանից։ Բառացի մի քանի րոպե անց Ստեփանակերտ քաղաքին հասցվեց նույն հարվածը։ Արդեն ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե ինչպես են քաղաքացիական նշանակետեր թիրախավորվում, փրկարար ծառայությունը, հիվանդանոցի շենքը։ Արդյունքները դեռ չենք կարող ամփոփել»,-հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հարվածը բառիս բուն իմաստով Ստեփանակերտ քաղաքի վրա է եղել։

«Այդ ամենը մենք տեսանք այստեղ, բայց նույն ժամանակահատվածի ընթացքում արդյոք Արցախի կամ ՀՀ այլ քաղաքներ թիրախավորված են, թե ոչ ասել չեմ կարող, բայց վստահ եմ, որ դա շարունակվում է տարբեր վայրերում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ