Գլխավոր էջ Նորություններ Բուժհիմնարկներում նախկինում չի եղել նախադեպ, երբ խոսելուց առաջ ամեն բան պետք է...

Բուժհիմնարկներում նախկինում չի եղել նախադեպ, երբ խոսելուց առաջ ամեն բան պետք է համաձայնեցնել նախարարության հետ

1584
0

Հայաստանի հաասարակությունն ապրում է երկու իրականությունում․ մեկում հիանալի է, և կան բարեփոխումներ, մյուսում ամեն ինչ շատ վատ է: Այդ իրականություններն ընթանում են իրար զուգահեռ և չեն հատվում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ոլորտի, գերատեսչության ղեկավարը գլոբալիզմի առաջամարտիկներից է, ժողովրդի լեզվով ասած՝ սորոսական, ինչի մասին, օրինակ, վկայում է հենց իրենց կողմից՝ «Բաց հասարակությունների հիմնադրամի» կողմից տրված տարեկան հաշվետվությունը, որտեղ մեր առողջապահության նախարարինը ներկայացվում է լավագույն փորձերից մեկը», նշում է Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը սատար կանգնեց Ստամբուլյան կոնվենցիային, որևէ վատ բան չտեսավ շատ վտանգավոր բաներում։ Արսեն Թորոսյանի ընդդիմախոսը հայտնում է, որ այն, ինչ կատարվում է բուժհիմնարկներում, ազատ խոսքի սահմանափակման փորձ է, քանի որ նախկինում չի եղել նախադեպ, երբ նրանք լրատվամիջոցների և, առհասարակ, խոսելուց առաջ պետք է դա համաձայնեցնեն նախարարության հետ։ Օրինակները բազմաթիվ են, երբ ԱՆ մամուլի խոսնակը հաստատում է, որ այո, պետք է համաձայնեցնեն իրենց հետ։ Գևորգ Գրիգորյանը նկատում է, որ մինչ նորերը խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, հենց այս ոլորտում տեղի են ունենում շատ տարօրինակ բաներ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ