Գլխավոր էջ Նորություններ Պահպանել աշխատակիցների պարբերաբար բուժզննման պահանջները. ԱԱՏՄ-ն զգուշացնում է բուժհիմնարկներին

Պահպանել աշխատակիցների պարբերաբար բուժզննման պահանջները. ԱԱՏՄ-ն զգուշացնում է բուժհիմնարկներին

2162
0

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները` առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով տեղեկացնում է՝

Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի և կառավարության 2004 թվականի հուլիսի15-ի N 1089-Ն որոշման համաձայն` այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն։

  •  Օրենսգիրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
  •  ՀՀ կառավարության կողմից 2004 թվականի հուլիսի 15-ի 1089-Ն որոշմամբ սահմանվել է «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը,
  •  Որոշման N1 Հավելվածի 3-րդ կետի համաձայն` աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննությունն անցկացվում է բժշկական կազմակերպության կողմից։
  • Որոշման N1 Հավելվածի 8-րդ կետի համաձայն` նախնական և պարբերական բժշկական զննություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունն իր հրամանով ստեղծում է բժշկական զննություն անցկացնող հանձնաժողով, որոշում հանձնաժողովի աշխատանքի կարգը, պատասխանատվություն է կրում նրա աշխատանքի որակի համար, կազմակերպում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունների` անհրաժեշտ ծավալով և որակով կատարումը,
  •  Որոշման N1 Հավելվածի 10-րդ կետի համաձայն` Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:
  •  Որոշման N1 Հավելվածի 17-րդ կետի համաձայն` բժշկական կազմակերպությունը պարբերական բժշկական զննության ամփոփ արդյունքները` եզրափակիչ ակտով, 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնում է կազմակերպություն և Տեսչական մարմին։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության հետ կապված աշխատանքի ընդունվող անձանց` հանձնարարվող աշխատանքներին նրանց առողջության համապատասխանության որոշման, այդ գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների առողջական վիճակի դինամիկ հսկողության, մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, դժբախտ պատահարների կանխման ու աշխատանքի անվտանգության հարցերը,

Տեսչական մարմինը առաջարկում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունները կատարել անհրաժեշտ ծավալով ու որակով և եզրափակիչ ակտերը սահմանված ժամկետում ներկայացնել Տեսչական մարմին:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.5 հոդվածի ՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»,- նշված է հայտարարության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ