Գլխավոր էջ Նորություններ Պոլիկլինիկաները տոնական օրերին հերթապահություն են ունենալու

Պոլիկլինիկաները տոնական օրերին հերթապահություն են ունենալու

2595
0

Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Ամանորի օրերին շատ են լինում սննդային թունավորումները։ Նա ասաց, որ շատ հիվանդություններ և հենց թունավորումները կապված են նաև սնննդի շատ օգտագործման հետ։

Թորոսյանն ասաց, որ ցանկացած դեպքում բնակչությունը կարող է դիմել առողջապահական հիմնարկություններ։ Նա նշեց, որ իր հանձնարարությամբ պոլիկլինիկական հաստատությունները ամենօրյա հերթապահություն են ունենալու Ամանորի օրերին՝ 11։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։

Նա խոսեց նաև Ամանորին վարակիչ հիվանդությունների տարածման մասին ու կոչ արեց հիվանդ վիճակում չայցելել հարազատներին՝ նրանց նույնպես չվարակելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ