Գլխավոր էջ Նորություններ Այսօր ԵՄ կքննարկի Արցախում տիրող իրավիճակը

Այսօր ԵՄ կքննարկի Արցախում տիրող իրավիճակը

304
0

Այսօր և վաղը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև Արցախում տիրող իրավիճակը:

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ քննարկվելու են ուշադրություն պահանջող հարցեր, մասնավորապես` ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, Բելառուսում տիրող իրավիճակը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղում:

Ավելի վաղ Միշելը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները:

ԵՄ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 24-25-ը, սակայն հետաձգվեց Եվրոպական խորհրդի նախագահի կարանտինում գտնվելու պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ