Գլխավոր էջ Նորություններ Փաշինյանը՝ միջազգային խաղաղապահ ուժերի մասին

Փաշինյանը՝ միջազգային խաղաղապահ ուժերի մասին

390
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ  Հայաստանը չի դիտարկում միջազգային խաղաղապահ ուժերը արցախյան հակամարտության գոտի մտցնելու հնարավորությունը:
«Մեր օրակարգում նման հարց չկա», — ասել է Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ