Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ-ն ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

ԱԱՏՄ-ն ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

246
0
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։
Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում են տեչական մարմնի ֆեյսբուքյան էջում:
«Մեկ անգամ ևս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված և համաձայնեցված՝ հետևելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։
Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարևոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն և ճիշտ ուղղորդված»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ