Գլխավոր էջ Նորություններ Ամենևին էլ առաջնայինն այդ 6 տոկոսը չէ. Զեյնալյան

Ամենևին էլ առաջնայինն այդ 6 տոկոսը չէ. Զեյնալյան

2029
0

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ,«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթացել են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախագծին, որով պարտադիր առողջապահական ապահովագրական փաթեթ ունենալու համար բոլոր աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձերից 6 տոկոսի չափով պահում կկատարվի:

«ՀՀ բնակչությանը մատչելի և հասանելի բուժծառայություն մատուցելու համար ապահովագրությունն այլընտրանք չունի: Այլ տարբվերակ չունենք, քան ապահովագրական համակարգ ներդնելը, որպեսզի ՀՀ բոլոր բնակիչներին հասանելի լինի բուժօգնության բոլոր տեսակները»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ այստեղ խնդիրը մեխանիզմների, մանրուքների մեջ է.«Լայն քննարկում է առաջացրել այդ 6 տոկոսը, բայց ամենևին առաջնայինն այդ տոկոսը չէ: Այդ տոկոսը կվերլուծվի, կքննարկվի, կփոփոխվի: Ցավում եմ, որ քննարկումները ծավալվում են միայն այդ տոկոսի շուրջ: Պետք է հասկանալ, մեր առողջապահական համակարգը պատրաստ է դրան, թե՝ ոչ: Առողջապահությունն այսօր պատրաստ չէ այդ 6 տոկոսի ներդրման համակարգին: Պետք է սկսել բարեփոխումներ անել և այնպիսի բարեփոխումներ, որն ուղղված կլինի հետագայում ապահովագրական համակարգի ներդրմանը»:

Հարցին, հնարավոր է համակարգը ներդրվի ընտրովի հիմունքներով, պատգամավորը պատասխանեց. «Կամավոր սկզբունքով այժմ էլ կա: Մասնավոր հաստատությունները կամավոր սկզբունքով իրականացնում են առողջության ապահովագրություն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա արդարացված չէ, շատ փոքր թիվ են կազմում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ