Գլխավոր էջ Նորություններ Ամբողջ հոգով ու սրտով աղոթելու եմ չընկճվող իմ ազգի, մեր քաջարի զինվորների...

Ամբողջ հոգով ու սրտով աղոթելու եմ չընկճվող իմ ազգի, մեր քաջարի զինվորների համար․ Գոհար Ավետիսյան

572
0

Ռուսաստանաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ավելի քան 9,7 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը:

Սկզբում 27-ամյա դիմահարդարը հրապարակել է ռուսական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած ռեպորտաժը, որում խոսվում է սահմանային լարված հակամարտության մասին, այնուհետև Արցախին հորդորել է ուժեղ լինել, իսկ Ադրբեջանին մեղադրել է առաջինը հարձակվելու և անմեղ մարդկանց կյանքեր խլելու համար:

«Ամբողջ հոգով ու սրտով աղոթելու եմ չընկճվող իմ ազգի, մեր քաջարի զինվորների համար: Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ