Գլխավոր էջ Նորություններ ՌԴ ԱԳՆ կոչը հակամարտող կողմերին

ՌԴ ԱԳՆ կոչը հակամարտող կողմերին

399
0

Մոսկվան բոլոր արտաքին ու ներքին «խաղացողներին» կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի ռեժիմի անհապաղ ձեռքբերմանը և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, 1991 թվականից ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Մտադիր ենք շարունակել կապի մեջ լինել բոլոր գործընկերների հետ»,- հավելել է Ռուդենկոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ