Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը բոլոր միջոցներով ձգտելու է խաղաղության

Ռուսաստանը բոլոր միջոցներով ձգտելու է խաղաղության

360
0

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումն ափսոսանքի տեղիք է տալիս, այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը.

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, իհարկե, ցավալի է, կան զոհեր, կողմերը օգտագործում են նաև ծանր զենքեր:

«Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, և Ռուսաստանը միշտ և բոլոր  հնարավոր միջոցներով ձգտելու է խաղաղության»,-հայտարարել է Նարիշկինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ