Գլխավոր էջ Նորություններ Արցախից ՀՀ ԲԿ-ներ տեղափոխված 18 տուժածից 7-ը քաղաքացիական է

Արցախից ՀՀ ԲԿ-ներ տեղափոխված 18 տուժածից 7-ը քաղաքացիական է

441
0

Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված 18 տուժածից 7-ը քաղաքացիկան անձ է, իսկ 11-ը` զինծառայող:

Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը հետազոտման փուլում է, 1-ն էլ դուրս է գրվել:

Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ