Գլխավոր էջ Նորություններ Կառավարությունը ծառայողական 4 ավտոմեքենա հատկացրեց ԱԱՏՄ-ին

Կառավարությունը ծառայողական 4 ավտոմեքենա հատկացրեց ԱԱՏՄ-ին

1205
0

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին չորս ծառայողական ավտոմեքենա հատկացնել։ Ավտոմեքենաները մինչ այդ ամրացված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ հատկացվող մեքենաների միջոցով տեսչական մարմինը հնարավորություն կունենա պատշաճ և ամբողջական իրականացնել իրեն վերապահված առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող կանխարգելիչ գործունեությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ