Գլխավոր էջ Գլխավոր «100 տոկոս կառավարության հրաժարականն եմ պահանջում»․ Ծառուկյան

«100 տոկոս կառավարության հրաժարականն եմ պահանջում»․ Ծառուկյան

862
0

Այսօր առավոտից «Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում» ընդանում էր «ԲՀԿ» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի դիմաց հավաքվել էին Ծառուկյանի աջակիցները, «ԲՀԿ պատգամավորները»։ Կարծիք կար, որ այս ամենը միտումնավոր է, որպեսզի հոկտեմբերի 8-ին չկայանա 3 կուսակցությունների հանրահավաքը։ Քիչ առաջ դատարանից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը, հարցին,թե պահանջու՞մ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Ծառուկյանն ասաց, որ  100 տոկոս կառավարության հրաժարականի պահանջն ունի։ Լրագրողների այլ հարցերին չպատասխանեց, ասաց, որ իր փաստաբաններն ամեն ինչ կասեն։

Փաստաբանի խոսքով դատարանի նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորեն Գագիկ Ծառուկյանին։ Նրա խոսքով  Ծառուկյանը որևէ դիրքորոշում չի ներկայացրել, դատարանն իր որոշում կկայացնի նոր կշարունակեն։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ