Գլխավոր էջ Գլխավոր Թվերի աճը կկապեն դպրոցների վերաբացման հետ

Թվերի աճը կկապեն դպրոցների վերաբացման հետ

909
0

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին։ Նա նշել է, որ ունենք իրավիճակի սրում։

«Մենք կրկին իրավիճակի սրում ունենք, սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ Հասկանալի է, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, նաև վարչական մեթոդները շատ խստորեն պետք է կիրառվեն, հսկողությունը կուժեղացվի։ Մենք պետք է հասկանանք, որ «կարմիր գիծ» ունենք, բայց մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն։ Հուլիսին մենք ծավալել էինք հիվանդանոցային շատ մեծ կարողություններ, մեծ մասը նախկին բնականոն վիճակին են վերադարձել»,-նշեց վարչապետը։ Ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ցանկացած պահի կամ 1-2 օրվա մեջ իրենք կարող են ամբողջ ռեսուրսը գործի դնել։

«Մեր գործողությունները պետք է միտված լինի դա թույլ չտալուն։ Մեր մոտ ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջանում էր, իսկ ամենացածր թիվը սեպտեմբերի 11-ին էր, այդ օրվանից սկսել ենք աճ գրանցել։ Դա պայմանավորված է մարդկանց շարժով ու համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,-նշեց Արսեն Թորոսյանը և նշեց, որ մենք պետք է շարունակենք կրել դիմակները․

«Եվ եթե թվերը սկսեն աճել, մենք թվերի աճը կկապենք դպրոցների հետ»,-հավելեց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ