Գլխավոր էջ Նորություններ Կանադայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի 2-րդ ալիքը

Կանադայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի 2-րդ ալիքը

351
0

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսվել, ուստի՝ մեկուսացման մասին հորդորներին չհետևելու դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, գրում է Reuters գործակալությունը:

Տյուդոյի փոխանցմամբ՝ ալիքը սկսվել է երկրի չորս խոշոր շրջաններում:

«Մենք գտնվում ենք անկման եզրին, և այն կարող է գարնանից շատ ավելի վատ լինել: Այս երկրորդ ալիքը մեր հսկողության տակ վերցնելու հնարավորություն ունենք: Գիտեմ, որ կարող ենք անել դա»,- նշել է վարչապետը:

Վերջին օրերին Կանադայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է. նշվում է, որ վերջին մեկ շաբաթում երկրում օրական մոտ 1123 վարակակիր է հայտնաբերվում:

Կանադական կառավարության տրամադրած վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 147 753-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ