Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դպրոցում դիմակ կրելը․ պարզաբանում է հոգեբանը

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դպրոցում դիմակ կրելը․ պարզաբանում է հոգեբանը

513
0

Երեխաները մեզնից ավելի ակտիվ միմիկայով են շփվում, դա ունի հիմնավորում։ Խնդիրն այն է, որ նրանց բառապաշարն ամբողջությամբ ձևավորված չէ, ուստի ոչ վերբալ խոսքն ավելի մեծ նշանակություն ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով դպրոցներում պարտադիր դիմակ կրելու հարցին։

«Դիմակով երեխային զրկում ենք ոչ վերբալ կոմունիկացիայի մեծ մասից։ Արդյունքում երեխան ունենում է անհարմարություն։ Նա խոսում է, իսկ դիմացի երեխան իրեն չի հասկանում, քանի որ վերբալը չի տեսնում, իսկ իրենք սովոր են նաև վերաբալ խոսքին։ Բնականաբար երեխան նեղվում է, քանի որ իրեն չեն հասկանում»,-նշեց հոգեբանը։

Անդրադառնալով, այն հարցին, որ եթե երեխաները դպրոցում չեն ցանկանում դիմակ կրել՝ ինչպես համոզել, մոտիվացնել, նա պատասխանեց․«Ես չգիտեմ, որն է հարցի լուծումը։ Շատ վաղուց պարզ է, որ սեպտեմբերի մեկ կար, որը մոտիվացիանում էր երխաներին, նոր հագուստ, դասամիջոց, շփում։ Երեխաներին զրկել ենք այդ ամենից»։

Մադաթյանը նշեց, որ գուցե դրա դեմ բողոքեն ծնողները․«Ուրիշ ոչ մի բան չգիտեմ։ Սա սխալ է, պետք է բողոքել, որպեսզի երեխաների և կրթության սպանդը վերացվի, որպեսզի վերադառնանք կրթության հին տեխնիկական նորմերին»,-ասաց հոգեբանը։

Նրա խոսքով՝  ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի վրա է․«Երեխան պետք է դիմակ կրի որ չհիվանդանա։ Իհարկե, ծնողը մտածում է այդ մասին, իսկ պետության դերը ո՞րն է։ Ի՞նչ է անում պետությունը, որ կորոնավիրուս չլինի երկրում»։

Անդրադառնալով  դիմակ կրելու հետևանքով երեխաների ուշաթափության դեպքերին նա նշեց, որ այդ մասին շատերն են խոսում և միանշանակ նման դեպքեր լինելու են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ