Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում գրանցվել է վարակման 6431 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է վարակման 6431 նոր դեպք

1179
0

Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6431 նոր դեպք։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Ամենից շատ դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (970) և Մերձմոսկվայում (215):

Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 5750 մարդ։

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 122 241 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 19 799 մահվան դեպք, ապաքինվել է 923 699 մարդ:

Անցած շաբաթվա սկզբին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ բոլոր տարածաշրջանները պատրաստ են COVID-19-ով հիվանդացության աճին, իսկ բուժհաստատություններում գործածվում է երկակի նշանակության մահճակալների ձևաչափը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ