Գլխավոր էջ Գլխավոր Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է

Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է

1285
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով քաղաքացու դիմում-բողոքը։

Վերջինիս համաձայն՝ Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը կասկածելի է լիցենզիայի առկայությունը։ Բացի այդ՝ դեղերը վաճառվում են խանութում՝ մթերքի հետ մեկտեղ՝ ոչ պատշաճ պայմաններում։

Դիմումի հետքերով նշված տնտեսվարողի մոտ տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրել են զննում՝ ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորմանը և դեղերի մանրածախ իրացմանը ներկայացվող օրենքի պահանջների պահպանումը պարզելու նպատակով:

Զննման արդյունքում պարզվել է, որ դեղերը գտնվում են տվյալ խանութի առանձնացված պահարանում, ինչը ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի խախտում է:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը՝ Տեսչական մարմնի ղեկավարը 16.12.2019 թ. 01/11348-19 գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում քննության առնելու տվյալ ընկերությանը տրված լիցենզիայի կասեցման հարցը։

Image may contain: indoor

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ