Գլխավոր էջ Նորություններ «Տեսնել անտեսանելին» արդեն հնարավոր է նաեւ լյարդի հիվանդությունների ախտորոշման դեպքում

«Տեսնել անտեսանելին» արդեն հնարավոր է նաեւ լյարդի հիվանդությունների ախտորոշման դեպքում

898
0

Այսուհետ Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում լյարդի հիվանդությունների ախտորոշումն արվում է նոր մեթոդիկայով:

Դեռ մի քանի ամիս առաջ կենտրոնում ներդրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգը, որը փորձագետների գնահատականով համարվում է աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից մեկը, և հնարավորություն է տալիս լյարդի պաթոլոգիաների ախտորոշումը կատարել առավել ճշգրիտ և մանրամասն:

Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի բժշկական տնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ սարքի և մասնագետների աշխատանքի համակցումը բերում է լավ արդյունքների.

«Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքը համալրվելով նոր սարքավորմամբ, հնարավորություն տվեց կատարել ոչ ինվազիվ և բարձր ճշգրտությամբ հետազոտություններ: Մեր մասնագետների և բարձր դասի սարքավորումների առկայությունը բերում է նրան, որ մենք ունենանք լավ արդյունքներ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ