Գլխավոր էջ Նորություններ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ կանեն

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ կանեն

1029
0

ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Նրանք ամիսներով իրենց երեխաներին, հայրերին ու մայրերին չեն տեսել։ Այս մարդիկ պատրաստվում են հացադուլի նստել։

«Պարզապես անհարմար է, մեզ մեղադրում են, ասում են, իբր դրսից ֆինանսավորվող մարդիկ ենք, լրտես ենք, ժողովու՛րդ, անհարմա՛ր է, տեսեք ինչ խեղճ մարդիկ են էստեղ հավաքված, նրանք ուզում են պարզապես հասնել իրենց ընտանիքներին։ Վերջին անգամ մենք պարոն Սիմոնյանին հանդիպեցինք, մեզ հավաստիացրեց, որ վարչապետին զեկուցել է, հարցին լուծում կտան, անցել է 5-6 օր, ոչ մի նորություն։ ՌԴ բոլոր երկրների հետ սահմանը բացել է, բացի՝ ՀՀ-ից»։

Մարդիկ նշում են, որ տներից իրենց դուրս են հանում, ընտանիքները մաս մաս են եղել։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան տա իրենց։

«Մեզ անընդհատ ասում են՝ բանակցում ենք։ Մենք ժամանակավոր կացարանի խնդիր չունենք։ Մի կին կար, ով այգում էր քնում, նրան կացարանով ապահովելու հարց բարձրացվեց, բայց այդ կնոջն էլ չենք կարողանում գտնել։

Բայց խնդիրը անհատական հարցերը չեն այլ գլոբալ, մեր խնդիրը այն է, որ սահմանը բացվի՝ գնանք»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշում են, որ հազարավոր ընտանիքների խնդիր է դրված։ Սահմանների վերաբացման հարցն են բարձրացնում։

«Ըստ մեզ՝ զուտ մեր աչքերին թոզ են փչում, եթե բանակցություններ լիներ, ինչ որ կերպ կիմանայինք։ Մենք ուզում ենք՝ մեզ թույլ տան գնանք հասնենք մեր ընտանիքներին։ Այսօրվանից ոչ միայն պահանջելու ենք, այլև ստիպելու ենք մեզ աջակցեն»։

ՌԴ քաղաքացիները հուսահատված են։ Երեխաները չեն կարողանում դպրոց գնալ։ Կան այնպիսիք էլ , որոնց երեխաերը մնացել են ՌԴ-ում։

«Մեկ երեխաս ՌԴ-ում է, երկուսը ինձ հետ են։ Այսպես ասած բաժան բաժան ենք եղել։ Մենք բոլորս պատրաստվում ենք հացադուլի։ Նենց չի, որ հավեսի համար ուզում ենք գնանք ՌԴ։ Մենք այնտեղ ունենք ապագա, որը կորցնում ենք»

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ