Գլխավոր էջ Գլխավոր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. Կառավարության սխալներն են ուղղել

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. Կառավարության սխալներն են ուղղել

584
0

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է` Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը։

Կառավարության որոշմամբ Հայաստանում սոցիալական ծառայությունների մատուցման նպատակով պետք է մեկ միասնական կենտրոն ստեղծվեր, նախատեսվում էր նաև գրասենյակներ ունենար մարզերում ու համայնքներում։ Ի դեպ, կենտրոնը պետք է սկսեր գործել արդեն վաղը`2020թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ավելի ուշ պարզվել է, որ որոշ ենթաօրենսդրական ակտերում նոր օրենքի հետ հակասություններ կան։

Արտահերթ նիստը նախաձեռնել է հենց կառավարությունը`առկա հակասությունները մի շարք օրենքներում համապատասխանեցնելու նպատակով։
Առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ օրենքն արդեն իսկ ընդունվել է և քննարկվում է նախագծի գործարկումը հետաձգելու հարցը։ Կենտրոնի ստեղծումը հետաձգվում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։

«Մենք վերամիավորում ենք, վերաստեղծում ենք մի մարմին, որն իր մեջ ներառելու է 3 տարբեր մարմինների գործոռույթներ։ Այս փոփոխությունները պիտի բերեն նոր, ավելի որակյալ ծառայությունների մատուցում մեր քաղաքացիներին»,- ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարության տրամադրության տակ այս պահին կան 24 նորոգված տարածքներ, որոնցից 9-ը այս տարի բացվել են։ Ըստ Ժամկոչյանի, ՀՀ տարածքում պետք է 49-ը այսպիսի գրասենյակներ գործեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ