Գլխավոր էջ Նորություններ Թույլատրել են COVID-19-ի դեմ ևս մեկ պատվաստանյութի փորձարկումներ

Թույլատրել են COVID-19-ի դեմ ևս մեկ պատվաստանյութի փորձարկումներ

340
0

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլտվություն է տվել «Չումակովի» կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարությունից հայտնում են, որ ավելի քան երեք հազար կամավորներ կմասնակցեն պատվաստանյութի հետազոտությանը, ինչը կհամապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն մոտ ժամանակներս Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում: Պատվաստումից հետո 16 օր կամավորները կմեկուսացվեն հիվանդանոցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ